Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am
Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի և ոտքերի երկար խողովակավոր ոսկրերը։
Օստեոսարկոման կարող է ներթափանցել հարակից փափուկ հյուսվածքներ։ Արյան հոսքի հետ քազղցկեղային բջիջները կարող են տարածվել օրգանիզմով և մետաստազներ առաջացնել, ամենից հաճախ թոքերում, հազվադեպ՝ գլխուղեղում կամ այլ ոսկրերում։
Օստեոսարկոման հանդիպում է ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ 10-30 տարեկան պատանիների ու երիտասարդների մոտ։ Հիվանդացածների 10 տոկոսը տարեց մարդիկ են․ համարվում է, որ նրանց մոտ օստեոսարկոմայի առաջացման պատճառը ոսկրերի այլ հիվանդություններն են, կամ մինչ այդ ստացած ճառագայթային բուժումը։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում օստեոսարկոմայով, քան կանայք։
Օստեոսարկոմայի հաճախականությունը կազմում է 3-4 դեպք 1 միլիոն մինչև 20 տարեկան մարդկանց հաշվարկով։
Օստեոսարկոման ամենից հաճախ առաջանում է ոսկրերի արագ աճի ժամանակ, այդ իսկ պատճառով հիվանդության ռիսկն ավելի մեծ է բարձրահասակ տղաների մոտ։
- Որոշ դեպքերում օստեոսարկոման առաջանում է վնասվածքից հետո, և ծնողները կարծում են, որ քաղցկեղի առաջացման պատճառը վնասվածքն է եղել։ Սակայն օստեոսարկոմայի և դրան նախորդող վնասվախքների հստակ կապն ապացուցված չէ։
Ախտանշաններ
- Ցավ, հիմնականում հոդի շրջակայքում, որն ուժեղանում է գիշերը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Այսպես, ոտքի ոսկորի ախտահարման դեպքում հիվանդը կարող է կաղալ։ Սկզբնական շրջանում հիվանդներն այդ երևույթներն ընկալում են որպես մկանային լարվածության կամ վնասվածքի հետևանք, սակայն օստեոսարկոմայի դեպքում ժամանակի ընթացքում ցավը ոչ թե մեղմանում է, այլ ուժգնանում։ Ոսկրերի անհասկանալի և երկարատև ցավերի դեպքում անպայման պետք է այցելել բժիշկ-ուռուցքաբանի, որպեսզի բաց չթողնել բուժումը սկսելու ժամանակը։
- Ոռուցքային պրոցեսի զարգանալուն պես ուռուցքի հատվածում առաջանում է ուռածություն։ Հետո այդ հատվածը մեծանում է, առաջանում է այտուց և մաշկի վրա երևում է երակային ցանցը։ Հոդային ցավի պատճառով շարժումները դժվարացած են։ Որոշակի դեպքերում տեղի է ունենում ոսկրի ախտաբանական կոտրվածք։
- Զարգացած քաղցկեղի ժամանակ առաջանում են ընդհանուր բնույթի ախտանշաններ․ հոգնածություն, քնի խանգարում, քաշի կորուստ, անեմիա, ջերմության բարձրացում և այլն։
Ախտորոշում
- Օստեոսարկոմայի ախտորոշման առաջին քայլը ռենտգեն հետազոտությունն է։ Ռենտգեն պատկերը ցույց է տալիս ոսկրի դեստրուկցիայի օջախը։
- Ոռուցքի հայտնաբերման դեպքում կատարվում է բիոպսիա և հետագա մանրադիտակային հետազոտություն։
- Համակարգչային շերտագրումը թույլ է տալիս ավելի հստակ հետազոտել ուռուցքը, ինչպես ներոսկրային, այնպես էլ արտաոսկրային բաղադրիչը։
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան լրացուցիչ տեղեկատվություն է տալիս ախտահարված ոսկրի ոսկրածուծային խոռոչի վիճակի մասին։
- Կրծքագեղձի ռենտգենը կամ ՀՏ-ն կարևոր են թոքերում մետաստազների հայտնաբերման համար։
- Օստեոսցինտիգրաֆիան կիրառվում է այլ ոսկրերում մետաստազների և/կամ բազմօջախային հիվանդության հայտնաբերման համար։
- Որոշակի նշանակություն ունի նաև արյան բիոքիմիական հետազոտությունը:
Բուժում
- Բուժման անհրաժեշտ փուլերից մեկը ուռուցքի վիրահատական հեռացումն է։ Եթե դա հնարավոր չէ (օրինակ, ուռուցքն ախտահարել է գանգի հիմը կամ ողնաշարը), բուժման կանխատեսումը զգալիորեն վատանում է։ Մի քանի տասնյակ տարի առաջ ոտքերի և ձեռքերի ոսկրերի սարկոմայի բուժման վիրահատությունները հիմնականում վերջույթների ամպուտացիաներն էին։ Այսօր դեպքերի մեծամասնությունում հնարավորություն կա խնայող վիրահատություն կատարել, պահպանելով վերջույթը։ Ոսկրի ախտահարված հատվածը հարակից հյուսվածքների հետ միասին հեռացվում է և փոխարինվում կամ արհեստական էբդոպրոթեզով, կամ ոսկրային իմպլանտատով։
- Կարող է կիրառվել նաև խոշոր մետաստազների վիրաբուժական հեռացում, առաջին հերթին թոքերում։
- Քանի որ օստեոսարկոման արագ տարածվող ուռուցք է, ապա ուռուցքի առաջնային օջախի հեռացումը բավարար չէ, անհրաժեշտ է քիմիաթերապիա, եթե անգամ երևացող մետաստազներ չկան։ Քիմիաթերապիան այս դեպքում կիրառվում է ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո՝ մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։
- Ճառագայթային թերապիան կիրառվում է շատ հազվադեպ։
Կանխատեսում
Վերջին տասնամյակներում օստեոսարկոմայի բուժման արդյունքները զգալիորեն բարելավվել են։ Երեխաների և պատանիների մոտ 70 տոկոսն ապաքինվում է։
08.04.2020 Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
08.11.2024
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
07.10.2024
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
27.06.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
29.01.2023
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
23.11.2022
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
11.11.2022
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
11.11.2022
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
11.11.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
16.09.2022
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
09.09.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
09.09.2022
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
27.07.2022
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
14.07.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ